Սահմանափակ մտավոր կարողություններ ունեցող անձանց կրթության որակի բարձրացումը  խթանելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի  հայտարարած 2013 թվականի մրցանակաբաշխությանը հաղթողներ են ճանաչվել Հայաստանի «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը եւ Կանադայի Նոր Բրունսվիքի վաղ մանկության զարգացման եւ կրթության վարչությունը :

ՀՀ  կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը մայիսի 26-ին հրավիրվել է մասնակցելու մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա Քուվեյթում: