Վատիկան կատարած եղբայրական այցի շրջանակներում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն նաև մի շարք հանդիպումներ է ունեցել:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ այցի ընթացքում նա մասնավոր առանձնազրույց է ունեցել հանգստի անցած Բենեդիկտոս ԺԶ Պապի հետ:
Գարեգին Բ-ն նաև հանդիպել է Վատիկանի Պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի, Քրիստոնեական միության ջատագովման պապական խորհրդի նախագահ Կարդինալ Կուրտ Կոխի և Արևելյան Եկեղեցիների կոնգրեգացիայի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրիի հետ:
Նորին Սրբությունը պատվիրակության ուղեկցությամբ այցելել է նաև Ս. Պետրոսի տաճար, ապա Կաթոլիկ Եկեղեցու կողմից օրեր առաջ սրբադասված Հովհաննես ԻԳ և Հովհաննես Պողոս Բ պապերի շիրիմներին: Աղոթք կատարվեց Հայոց Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետին նվիրված արձանի առջև:



























