Մինսկը եւ Մոսկվան պայմանավորվածություն են ձեռք բերել նավթային ապրանքների՝ Բելառուսի համար նախատեսված մաքսատուրքերի աստիճանաբար նվազեցման շուրջ։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Հաջորդ տարի տուրքերի մոտավորապես կեսը Բելառուսի բյուջեում կմնա։ Կարծում եմ՝ շուրջ 1,5 մլրդ ԱՄՆ դոլարի չափով»,- մեկնաբանել է նախագահը։
Նրա խոսքով, 2016թ. կողմերը հարցի քննարկմանը կվերադառնան։ Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ երկու տարվա ընթացքում տուրքերին վերաբերող հարցն ամբողջությամբ կլուծվի։
Բացի այդ, Ռուսաստանը Բելառուսին հավելյալ 500 մլն ԱՄՆ դոլար կհատկացնի։
«Այդպիսով, հաջորդ տարի Ռուսաստանի օգնությամբ մեր տնտեսությունը 500 մլն գումարած 1,5 մլրդ ԱՄՆ դոլարով չափով կհարստացվի»,- ամփոփել է Բելառուսի նախագահը՝ հավելելով, որ Մոսկվան պատրաստվում է մայիս ամսին Մինսկի վարկային հաշվին 2 մլրդ ԱՄՆ դոլար փոխանցել։ Միջոցները հանրապետության ոսկու եւ արժութային պահուստների լրացմանը կուղղվեն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Լուկաշենկոն նշել է, որ շաբաթվա ընթացքում Մոսկվայի հետ կազմակերպված բանակցությունները Մինսկի համար ամենաայժմեական ֆինանսական ու տնտեսական խնդիրների կարգավորմանն են հանգեցրել; «Մենք պարզված ձեռքով չէինք գնացել, դրանք ընդամենը փոխզիջումներ էին»,- հավաստիացրել է Բելառուսի նախագահը։



























