Ռուսաստանցիները «Հաղթանակի անունը» մրցույթի շրջանակում երկրի պատմության մեջ լավագույն զորահրամանատար է ճանաչել Ալեքսանդր Սուվորովին, տեղեկացնում է մրցույթի ներկայացուցչական կայքը։

Նշվում է, որ Սուվորովի օգտին է արտահայտվել շուրջ 560 հազար մարդ։ Քվեարկության արդյունքում երկրորդ տեղն է զբաղեցրել Գեորգի Ժուկովը, երրորդ տեղում Ալեքսանդր Նեվսկին է։ Լավագույն հնգյակի մասն են կազմում նաեւ Միխայիլ Կուտուզովը եւ Կոնստանտին Ռոկոսովսկին, հաղորդում է Gazeta.ru-ն։

Մրցույթը 2013թ. մայիսի 9-ից է անցկացվում։ Նախագիծը ՌԴ մշակույթի նախարարութան աջակցությամբ եւ Ռուսաստանի ռազմա-պատմական համայնքի ջանքերով է իրականացվել։