Մայիսի 13-ին «Ռոսպոտրեբնադզորը» մտադիր է բժշկական ախտորոշիչ մոդուլներով համալրված մեկական ավտոմեքենա տրամադրել Հայաստանին եւ Ղրղըզստանին, լրագրողներին հայտնել է վարչության ղեկավար Աննա Պոպովան:
«Վաղը ծրագրել ենք երկու ավտոմեքենա ճանապարհել, որոնք, ըստ էության, միաժամանակ եւ ախտորոշիչ, եւ բուժօգնության կենտրոններ են, դեպի Ղրղըզստան եւ Հայաստան: Դրանք առաջին նմանատիպ ավտոմեքենաները չեն եւ մինչ այժմ արդեն տպավորիչ արդյունքներ են ցուցադրել մեր գործընկերներին: ԱՊՀ երկրներին Ռուսաստանն այդ ավտոմեքենաները անհատույց է տրամադրում: Օգնությունը 2013-2016թթ. համար կառավարության մշակած ծրագրի շրջանակում է տրամադրվում»,-հայտարարել է վարչության պետը` ելույթ ունենալով Արեւելյան Եվրոպայում եւ Միջին Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրների շուրջ չորորդ համաժողովի կուլիսներում:
Շարժական կլինիկաների հանդիսավոր հանձնման արարողությունը երեքշաբթի տեղի կունենա, որին իրենց մասնակցությունը կբերեն «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար, վարչապետի օգնական Գեննադի Օնիշչենկոն, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Յեսայանը, Ղրղըզստանի դեսպան Բոլոտ Ջունուսովը, եւ այլոք, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:



























