2014-ի աշնանը Հայաստանում Ֆրանսիական ինժեներական ինստիտուտը կընդունի իր առաջին ուսանողներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանում ֆրանսիական ճարտարագիտական ինստիտուտի ստեղծման աջակցման զարգացման ասոցիացիայի խորհրդական Միշել Կեւորկյանը:

Նրա խոսքով՝ ներկայումս կազմակերպությունը ցանկանում է հաշվարկել նախագծի արժեքը, ինչպես նաեւ սարքավորումներ ձեռք բերել ուսումնական լաբորատորիաների համար:

Ինչ վերաբերում է ուսանողների թվին, ապա առաջին 8 տարում իրենք ակնկալում են 800 ուսանողի կրթել: «Այս տարի առաջին կուրսում մենք պատրաստվում ենք 48 ուսանող ունենալ: Առաջին 2 տարում նրանք բարձրագույն եւ հատուկ մաթեմատիկա կուսանեն: Դրանից հետո նրանք կանցնեն ճարտարագիտական առարկաներին, իսկ վերջում պարտադիր պրակտիկա կանցնեն ֆրանսիական կամ հայկական ձեռնարկություններում» հայտարարել է Կեւորկյանը:

Կազմակերպությունը պատրաստվում է ուսանողներ ունենալ ինչպես Հայաստանից, այնպես էլ Եվրոպայից: