Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վաղը` մայիսի 8-ին մեկնում է Մոսկվա` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին եւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:

Ըստ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանի, ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը նախատեսված է շաբաթ օրը` մայիսի 8-ին:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Մեծ հայրենականում հաղթանակի 65-ամյակի տոնակատարություններին մասնակցելու է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, սակայն, Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում նախատեսված չէ: