ՌԴ Իրկուտսկի մարզում ձերբակալել են «ալպինիստ» գողին, ով պատշգամբներից հեծանիվներ էր առեւանգում, հայտնում են ՆԳՆ շրջանային վարչությունից: «Նայմուշինի փողոցի շենքերից մեկի բնակիչները ուշ երեկոյան աղմուկ են լսել, պատշգամբ են ելել եւ տեսել, թե ինչպես է տղամարդը գողացված հեծանվով հանդերձ իջնում ջրատար խողովակով: Բնակիչները կանխել են նրան եւ ոստիկաններին օգնել բռնել գողին»: Բաժանմունքում պարզվել է, որ 41-ամյա գողը բազմիցս դատված է եղել: նա եւս մեկ կողոպուտի մասնակից էր. նախօրեին երրորդ հարկի պատշգամբից հեծանիվ էր գողացել: Կողոպուտի արտասովոր եղանակի համար գողին «սարդ-մարդ» են անվանել, հայտնում է «Ինտերֆաքսը»: Ներկայումս «սարդ-մարդու» նկատմամբ հարուցվել է քրեական գործ:
Ռուսաստանում ձերբակալել են «սարդ-մարդուն», ով պատշգամբներից հեծանիվներ էր առեւան
Հասանելի է
русскийՏեղադրություն



























