Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ֆինանսների նախարարությանը հանձնարարել է պատրաստել եւ մինչեւ 2014թ. հուլիսի 1-ը կառավարությանը ներկայացնել պետական  պաշտոնյաների 10%-ին կրճատելու առաջարկ, ասվում է կառավարության կայքի հաղորդագրությունում: 

« Ֆինանսների նախարարությանը հանձնարարվում է պատրաստել եւ մինչեւ 2014 թ. հուլիսի 1-ը ՌԴ կառավարությանը ներկայացնել պետական  պաշտոնյաների 10%-ին կրճատելու վերաբերյալ առաջարկ», - ասվում է հաղորդագրությունում:

Վարչապետը համապատասխան հանձնարարությունը տվել էր ապրիլին՝ ըստ 2013 թ.  կառավարության գործունեության արդյունքների մասին Պետդումային ներկայացված  հաշվետվության: «Մեզ անհրաժեշտ է ժամանակակից, սեղմ եւ ազդեցիկ պետապարատ՝ մարդկանց պահանջներին համապատասխան», - հայտարարել է Մեդվեդեւը:

Մի քանի տարի առաջ պաշտոնյաներն արդեն կրճատվել էին, այն ժամանակ կրճատումը կազմել էր 20%: