Ռուսաստանը 2015թ. Արկտիկայում իրեն հատկացվելիք տնտեսական գոտու սահմանների հաստատման հայտ կներկայացնի ՄԱԿ-ին: Այս մասին հայտարարել է երկրի բնության նախարար Սերգեյ Դոնսկին:
Նա նշել է, որ խոսքը 1,2 մլն ք.մ. մակերեսով տարածքի մասին է գնում: Ռուսաստանը պետք է ՄԱԿ-ի հանձնաժողովին ապացույցներ ներկայացնի առ այն, որ տվյալ տարածքը երկրի մայրցամաքային շելֆի շարունակությունն է հանդիսանում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հայտի ներկայացման համար անհրաժեշտ հետազոտությունները, նախարարի խոսքով, «2006թ.-ին են մեկնարկել, բայց այս տարի դեռեւս պետք է ամենահյուսիսային տարածքներում, սառույցների գոտում հետազոտություններ անցկացվեն»:
Նոյեմբերի վերջին հայտը պատրաստ կլինի: Հետո որոշ ժամանակ կպահանջվի` այն հանձնաժողովի օրակարգ մտցնելու համար», - ասել է Դոնսկին: Նրա խոսքով, հայտի քննությունը, հաշվի առնելով մակերեսի մեծությունը, որի մասին խոսք է գնում, մի քանի տարի կձգվի: Բացի այդ, հանձնաժողովի մասնագետների պահանջով, ընթացքում կարող են հավելյալ հետազոտություններ սնցկացվել:
Հայտում նշված մակերեսը, մասնավորապես, Մենդելեեւի եւ Լոմոնոսովի լեռնաշղթաներն է ներառելու:




























