Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը մայիսի 5-ին նամակով դիմել էր Երեւանի քաղաքապետին այն մասին, թե արդյո՞ք քաղաքացիական նախաձեռնություն կա Լենինգրադյան-Իսակով նորակառույց պողոտան Մոնթե Մելքոնյանի անունով անվանակոչելու վերաբերյալ:

Անահիտ Բախշյանի փոխանցմամբ, պատասխանը ստացել է, որ նախաձեռնություն կա եւ այն կներկայացվի Ավագանու նիստի քննարկմանը: «Մնում է հուսալ, որ մոտակա ավագանու նիստում այն կքննարկվի ու պողոտայի բացումն ու անվանակոչությունը միասին կլինի: Երեւանցիները, կարծում եմ կողջունեն քաղաքացիական այս նախաձեռնությունը»,- նշեկ է Բախշյանը: