Հիմնանորոգումից հետո բացվել են Հայաստանում ռուսական ռազմաբազայի կլինիկական հոսպիտալի երկու մասնաշենքերը:  Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հոսպիտալում կատարվում է զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների եւ Երեւանում ու Գյումրիում  զինվորական երկու կայազորների քաղաքացիական կազմի  ստացիոնար եւ վիրահատական բուժում, տարբեր հիվանդությունների ախտորոշում:

Հոսպիտալը նախատեսված է 100 մահճակալի համար, ունի ցերեկային ստացիոնար, ախտորոշման, ֆիզիոթերապիայի, վիրահատական, ատամնաբուժական  բաժանմունք:

Հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին այս տարվա մարտին: