Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմայի շրջանի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացածների թվի աճը ստիպել է Մանիսա նահանգի նույնիսկ գյուղերից դագաղներ հավաքել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ մայիսի 13-ի երեկոյան, Սոմայի շրջանի ածխահանքում էլեկտրական ենթակայանի պայթյունի հետեւանքով մահացածների դիակների տեղափոխությունը խնդիրներ է հարոցել նահանգի իշխանությունների համար, ովքեր ստիպված սկսել են դագաղներ հավաքել նաեւ գյուղերից։

Բացի այդ, հարեւան նահանգներից էլ թաղման մեքենաներ եւ դագաղներ են ուղարկել։

Նշենք, որ Մանիսա նահագի Սոմայի շրջանում գտնվող ածխահանքում էնթակայանի պայթյունի հետեւանքով տարբեր աղբյուրներով զոհվել են մոտ 350 հանքափոր։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են, քանի որ տարբեր աղբյուրներով հանքում առանց դրսի կապի են մնացել մոտ 450 աշխատակից։