Չինաստանի Չենդու քաղաքի Հարավարեւմտյան համալսարանի Կիրառական գերհաղորդականության լաբորատորիայի հետազոտողները  տեխնոլոգիա են մշակում, որը թույլ է տալիս մինչեւ 3000 կմ/ժ արագություն զարգացնել:

ETT (Evacuated Tube Transport) տրանսպորտային համակարգը, որի փորձված նմուշը կառուցվել է համալսարանում,   հերմետիկ թունել է, որտեղ օդի ճնշումը 10 անգամ ավելի քիչ է, քան սովորական մթնոլորտային ճնշման ժամանակ: 

Մթնոլորտային նման պայմաններում շարժվելով` գնացքը դիմադրության գրեթե չի հանդիպում, որը բացի էներգիայի ծախսը նվազեցնելուց, հնարավորություն է տալիս խուսափել գնացքի արտաքին հատվածի զգալի տաքացումից, փոխանցում է  NEWSru.com-ը:

Հիշեցնենք, որ 2003 թ. արագություն առաջին փորձարկումների ժամանակ չինական Shanghai Maglev Train գնացքը զարգացրել էր մինչեւ 430 կմ/ժ արագություն, իսկ ճապոնական Maglev L0-ը` մինչեւ 500 կմ/ժ: 400 կմ/ժ արագության ժամանակ էներգիայի  83% -ը ծախսվում է օդի դիմադրությունը հաղթահարելու վրա: