Ղրիմում Թեոդոսիայի եւ Եվպատորիայի նավահանգիստները կդադարեցնեն իրենց գոյությունը: Այս մասին Facerbook-ի իր էջում գրել է Ղրիմի փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիեւը՝ վկայակոչելով Ղրիմի տարածքային պլանավորման սխեմայի նախագիծը, որը հունիսի 1-ին կներկայացվի ՌԴ կառավարության հաստատմանը:
«Մի քանի հետաքրքիր դետալներ կներկայացնեմ նախագծի տրանսպորտային մասի վերաբերյալ. Թեոդոսիայի եւ Եվպատորիայի նավահանգիստները աստիճանաբար կդադարեցնեն իրենց գոյությունը, Սիմֆերոպոլն ու Ֆեոդոսիան լրացուցիչ օղակաձեւ ճանապարհներ կունենան, Սիմֆերոպոլն ու Կերչը կմիանան ուղիղ երկաթգծով: նախատեսվում է նաեւ Յալթա-Ալուշտա-Թեոդոսիա ժամանակակից մայրուղու կառուցում, Սիմֆերոպոլի օդանավակայանի նոր տերմինալը քաղաքին կմիանա աէրոէքսպրեսով»,-գրել է Տեմիրգալիեւը:




























