Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է հայ ժողովրդին Ընտանիքի միջազգային օրվա առթիվ. «Ուզում եմ ցանկանալ Հայաստանի բնակիչներին բարեկեցություն, երջանկություն ու խաղաղություն իրենց ընտանիքներում»,-ասել է նա:
Ընտանիքի միջազգային օրը նշվում է 1994 թվականից: Նման որոշում է կայացրել ՄԱԿ-ը: Ամեն տարի Ընտանիքի միջազգային օրը թեմա է ընտրվում. 2014-ին այն հետեւյալն է. «Ընտանիքի դերը ՄԱԿ-ի զարգացման նպատակներին հասնելու գործում»:
Այս տարի ՄԱԿ-ը տոնի առթիվ մի շարք միջոցառումներ կկազմակերպի Ավստրիայում, Իտալիայում, Չեխիայում, Բենինում, Բանգլադեշում, Կամբոջայում, Էկվադորում, Մալայզիայում եւ Նիգերիայում:




























