Սանկտ Պետերբուրգում «գողական» հավաք է կայացել, որի արդյունքում երկու օրենքով գողեր՝ 40-ամյա Ալեքսեյ Գուդինան (Լյոխա Իրկուտսկի) եւ  31-ամյա Բոսիկ Կվինիխիձեն (Բեսո Ռուստավսկի) զրկվել են գողի տիտղոսից, իսկ  51-ամյա  Մերաբ Մզարելուան «խիստ դատավճիռ»  է ստացել, հայտնում է «Փրայմ Քրայմը»:

Հավաքը նախաձեռնել էր ադրբեջանցի օրենքով գող Ալի Հեյդարովը, որը չպարզած հարցեր ուներ Գուդինայի եւ Մզարելուայի հետ:

Նշվում է, որ հավաքն առաջին հերթին ցավոտ հարված է հասցրել Կարդավա եղբայրների կլանին: Գուդինան նրանց համար սլավոնացի փոքրաթիվ դաշնակիցներից էր, Բեսոն նրանց սանիկն էր, իսկ Մզարելուան Գելեի աներն է: