Ռուսաստանը համարվել է Եվրոպայի վատագույն վայրը ԼԳՏԲ հանրույթի ներկայացուցիչների իրավունքների պահպանման տեսանկյունից: Այս մասին, ըստ բրիտանական «Independent» թերթի, ասվում է հետազոտության մեջ, որն իրականացրել է Լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսսեքսուալների եւ ինտերսեքսուալների միջազգային ասոցիացիան (ILGA):

Հարցվածների միայն 6 տոկոսն է  Ռուսաստանը բարենպաստ երկիր համարում ԼԳՏԲ հանրույթի ներկայացուցիչների համար: Այս տեսանկյունից Ռուսաստանից հեռու չեն Ադրբեջանը (7 տոկոս), Հայաստանը (9 տոկոս), Մոնակոն (10 տոկոս), իսկ ահա հարեւան Վրաստանը հավաքել է 26 տոկոս, Թուրքիան՝ 14 տոկոս:

Մեծ Բրիտանիան (82 տոկոս) առաջին տեղում է ԼԳՏԲ հանրույթի ներկայացուցիչների համար բարենպաստ երկրների վարկանիշում: Երկրորդտեղում Բելգիան է (78 տոկոս), ապա՝ Իսպանիան (73 տոկոս), Նիդերլանդները (70 տոկոս):

Զեկույցի հեղինակները նշում են, որ ընդհանուր առմամբ, զեկույցը ցույց է տալիս, որ ԼԳՏԲ հանրույթի նկատմամբ խտրականությունը շարունակվում է ողջ Եվրոպայում: