ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը լույս է ընծայել «Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների պաշտպանա-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունները-2014» 9-րդ՝ վերամշակված տեղեկատուն:
Այն առավել համալրված, Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում նմանը չունեցող ամենամյա թարմացվող տեղեկատու է, որը ընդհանուր տեղեկություններ է պարունակում 2000-ից ավելի արդյունաբերական ձեռնարկությունների, գիտական եւ կոնստրուկտորական հաստատությունների, միավորումների եւ կազմակերպությունների մասին:
Տեղեկատուի վերջում կարեւորագույն նորմատիվ փաստաթղթերի փաթեթ կա:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը տեղեկատուն հրատարակում է 2001թ.-ից, ծրագրի օպերատորն է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի զինվորական նորությունների ԱՐՄՍ-ՏԱՍՍ խմբագրության ռազմատեխնիկական տեղեկատվության բաժինը:
2014թ.-ից տեղեկատուն առաջարկվում է նաեւ էլեկտրոնային տեսքով՝ տվյալների բազայի եռամսյակային թարմացմամբ:




























