ԱՊՀ-ում եւ ՄՄ երկրնորում տնտեսության աճի տեմպերը առաջիկա տարիներին հետ կմնան համաշխարհայինից, ասված է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության նյութերում:
«Ռուսական տնտեսության աճին զուգահեռ, բացասական դեր կունենա Ուկրաինայի տնտեսական անկումը 2014թ., որը գնահատվում է ՀՆԱ-ի 3-5%»,- նախարարության նյութերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ընդ որում, համեմատաբար բարձր տնտեսական աճ՝ մոտ 6%, կունենա Ղազախստանը:
«Միայն 2016-2017թթ. պայմաններ կստեղծվեն ԱՊՀ-ում տնտեսական աճի ավելացման համար», - նշվում է նյութերում:




























