Մայիսի 18-ին «Կովկասյան տուն» մշակութային կապերի կենտրոնը «Հին ու ժամանակակից Հայաստան» վերտառությամբ միջոցառում կկազմակերպի:

Միջոցառման ծրագիրը հին Հայաստանի պատմությունից թատերական կարճ բեմադրություն, Հայաստանի պատվավոր արտիստ, Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ակադեմիական թատրոնի մենապարուհի Ժակլին Սարկոշյանի, մենապարող Կարեն Մակինյանի, ժողովրդական ստեղծագործությունների «Ջեյրան» համույթի կատարմամբ պարեր, Նինա Կարապետյան-Գեւորկովայի եւ Նադին Զաքարյանի, ինչպես նաեւ Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու երգչախմբի կատարմամբ ազգային, ժամանակակից ու կրոնական երգեր, ինչպես նաեւ Կիլիկիայի եւ Անիի ֆոտո-ցուցահանդես է (հեղինակներ` Յուրա Մեչիտով, Մայա Դեիսաձե, Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյան) ներառում:

Միջոցառումը «Կաուկուլտ» նախագծի շրջանակում` Վրաստանում Հայաստանի դեսպանատան, ինչպես նաեւ Հարրի Դավթյանի Տան եւ հայկական մշակույթի «Հայարթուն» կենտրոնի աջակությամբ կկազմակերպվի:

«Կաուկուլտ» նախագիծը տեղական մշակույթների նախաձեռնությունների իրականացման նպաստմանն է ուղղված: Այն նպատակ ունի Հարավային Կովկասի էթնիկ, կրոնական եւ մշակութային բազմազանության ամրապնդումն ու զարգացումն ապահովել: