Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը վերջերս հրապարակել է տեղեկություններ անցյալ տարվա ընթացքում նորածինների շրջանում ամենատարածված անունների վերաբերյալ: Ինչպես հայտնի է, այդ բնագավառում նույնպես նորաձեւությունն է իշխում: Թեեւ անձնանունները մոտ 100-ն են, 50 ամենատարածվածներին բաժին է հասնում 69 տոկոսը տղաների շրջանում, 66 տոկոսն աղջիկների շրջանում:
Աղջիկների շրջանում ռեկորդակիր է Նարեն, որով կնքել են 955 աղջկա կամ ընդհանուր թվի 4,9 տոկոսին: Տղաների շրջանում գերակշռում էր Դավիթ անունը՝ 6,3 տոկոս մասնաբաժնով: Նշենք, որ աղջիկների անունների շարքում հինգ տարածվածները՝ Նարե, Մարի, Մանե, Միլենա եւ Անի, նույնությամբ համընկնում են նախորդ տարվա ցուցանիշներին: Տղաների շարքում համընկել են Դավիթ, Նարեկ եւ Գոռ անունները:Անշնորհակալ գործ է որոշ անունների ծագումը պարզելը: Աստվածաշնչյան Դավիթը Հայաստանում վաղ ժամանակներից է տարածված՝ Սասունցի Դավիթը 7-8րդ դարերից, Դավիթը Բեկը 18-րդ դարի 20-ական թթ.-ից:Հովհաննես անունը տղաների անունների աղյուսակում 17-րդ տեղում է: Անունը տարբեր ժողովուրդների մոտ տարբեր կերպ է հնչում. ռուսերենում՝ Իվան, անգլերենում՝ Ջոն, իտալերենում՝ Ջովանի, վրացերենում՝ Վանո եւ այլն:
Տղաների շրջանում տարածված անուններից են Դանիելն ու Միքայելը:Անձնանունների բառարանը հարստացավ խորհրդային տարիներին: Ժամանակին տարածված էր Նինել անունը, որը հետընթաց կարդալու դեպքում ստավցում է է Վլադիմիր Իլյիչի ազգանունը: Ավագ սերնդի շրջանում տարածված են մարքսիզմ-լենինիզմի ազգանուններից ստացված անունները՝ Կառլեն, Վիլեն, Մելս եւ այլն:Առավել էկզոտիկ անուններից են Դազդրապերման(«Да здравствует Первое мая», Կեցցե Մայիսի մեկը), Դազդյուրգագ(«Да здравствует Юрий Гагарин», Կեցցե Յուրի Գագարինը), Լագշմիվարա(«Лагерь Шмидта в Арктике», Շմիդտի ճամբարն Արկտիկայում): Բարեբախտաբար, այս անունները տարածում չեն գտել:Երբեմն մարդիկ հավանում էին օպերաներից, կինոնկարներից անուններ՝ Օթելո, Դեզդեմոնա: Հաճախ երեխաներին կնքում են իրենց տատիկների ու պապիկների պատվին:
Կան նաեւ հայկական անունների փաղաքշական տարբերակներ՝ Խաչիկ-Խաչատուր, որը անցյալ տարվա վարկանիշային աղուսյակում 49-րդ հորիզոնականում էր:




























