Մարդիկ ավելի համեղ ու օգտակար են համարում այն սնունդը, որն ավելի թանկ է: Նման եզրակացության են հանգել Կորնելյան համալսարանի գիտնականները: Հետազոտության անցկացման ընթացքում փորձագետներն ուշադրություն են դարձրել, որ մարդու համար որոշիչ է ուտեստի արժեքը, այլ ոչ թե դրա որակը: Փորձի անցկացման համար հրավիրել են իտալացի շեֆ-խոհարարի, որի խնդիրն էր ուտեստներ պատրաստել փորձի ենթարկվող կամավորների երկու խմբի համար: Ընդ որում սնունդի որակը պետք է նույնը լիներ, իսկ ահագինը տարբերվեր: Առաջին խումբը պետք է վճարեր 8 դոլար, իսկ երկրորդը՝ 4 դոլար: Փորձաելուց հետ երկու խմբի մասնակիցներին խնդրել են գնահատել կերակուրից ստացած հաճույքը: Պարզվել է, որ երկու անգամ ավել վճարած մարդիկ 11 տոկոսովա վելի շատ բավականություն են ստացել, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Իսկ ահա երկրորդ խումբը բողոքել է ստամոքսի ծանրությունից, զղջացել է կալորիաների համար, ինչն առաջին խմբում չի նկատվել: Պատասխանները ցույց են տվել, որ թանկ սնունդն ավելի համեղ է թվում եւ պակաս վնասակար: Ամերիկացի մասնագետները վստահեցնում են, որ սնունդի ընտրության դեպքում մարդու մոտ գործում է հոգեբանական գործոնը: Մարդիկ համարում են, որ էժան սնունդը չի կարող որակյալ ու օգտակար լինել:




























