NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է լրագրող, ԱՄՆ-ում հայ մտավորականության հայտնի ներկայացուցիչ Էդմոնդ Ազադյանի հոդվածը, որը հրապարակվել է «The Armenian Mirror-Spectator»-ում:

Կարծես Հայաստանում խնդիրները բավական չէին. վերջին ժամանակներում ազգային դիսկուրսի նոր թեմա է հայտնվել: Երեւանի ավագանու խորհուրդն ապրիլի 30-ին հաստատեց Անաստաս Միկոյանի հուշարձանի կանգնեցման նախաձեռնությունը: Նախաձեռնության գլխավորել է իշխող ՀՀԿ-ն, այնուգհետ «Բարգավաճ Հայաստանը»: Ընդդիմադիր «Բարեւ, Երեւան» խմբակցությունը դեմ է քվեարկել նախաձեռնությանը:

Նախաձեռնությունը կարծես Ռուսաստանում խորհրդային դարաշրջանի արժեքների վերածնության հետեւանք են, որոնք անդրադառնում են Հայաստանի վրա: Նախագահ Վլադիմիր Պուտինին հայրենական եւ օտարերկրյա քաղաքական նախաձեռնութոյւնները այնպիսի հոգեբանական միջավայր է պահանջում, որտեղ Ռուսաստանի փառավոր անցյալը վերածնվում ու օրինակ է ծառայում:

Վերջերս տված հարցազրույցում, համեմատելով Ռուսաստանի եւ Արեւմուտքի արժեքները, Պուտինն անդրադարձել էր ՀԻրոսիմայի եւ Նագասակիի ռմբակոծություններին եւ մեկնաբանել էր, որ եթե Խորհրդային Միությունը մինչեւ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտն ատոմային զենք ունենար, ապա Ստալինը, ամենայն հավանականությամբ, չէր օգտագործի այն Ճապոնիայի դեմ, որն այն ժամանակ արդեն պարտված էր:

Խորհրդային դարաշրջանի այս հերոսի պաշտամունքը ներթափանցել է նաեւ Հայաստանի քաղաքական մշակույթ, որտեղ որոշ քաղաքական գործիչներ փորձում են վերականգնել նրանց փայլը, ովքեր շրջապատել են Ստալինին: Այս անգամ խոսքն Անաստաս Միկոյանի մասին է՝ անկասկած, մեծ քաղաքական գործիչ, որն իր ներդրումն է կատարել խորհրդային կայսրության զարգացման գործում, սակայն ում ներդրումը հանուն Հայաստանի եւ հայերի հարցականի տակ է մնում: Հենց այս որոշումն էլ լրատվամիջոցներում քննարկումների պատճառ դարձավ:

Հայ բնակչության մեծամասնությունը գոյությունը նվազագույնով է պահպանում եւ չի ցանկանում, որպեսզի պետական միջոցները ծախսվեն հուշարաձանների վրա՝ անկախ նրանից, թե ինչպես են վերաբերում տվյալ հուշարձանին: Երբ Հանրապետության Հրապարակից հանեցին Լենին հուշարձանը, շատ պատմաբաններ նրա տեղում արժանի էին համարում Զորավար Անդրանիկին: Սակայն քաղաքապետ Համբարձում Գասլտային օրոք պատվանդանը քանդվեց: Այսօր հուշարձանի տեղում մեծ էկրան է, որտեղ օրվա 24 ժամի ընթացքում գովազդային հոլովակներ են ցույց տալիս: Հնարավոր է, սա լավագույնս արտացոլում է արդի ազգային գաղափարախոսությունը, քան որեւէ այլ հուշարձան:

Երբ խորհրդային դարաշրջանի ուրվականներն անհետանան հորիզոնից, մենք կկարողանանք ապագան ավելի պարզ տեսնել: Մեծ խորհրդանիշները որոշում են ազգային գաղափարախոսությունները: Երբ մենք ազատվենք մերնեղ մտածելակերպից եւ գավառականությունից, հնարավոր է, մենք կարողանանք ճշմարտությունը գտնել, եւ Անդրանիկի հուշարձանը կհայտնվի իր արժանի տեղում: