Ուկրաինայի ազգային գվարդիայի ստորաբաժանումները Կրամատորսկում եւ Սլավյանսկում հարձակման են անցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության աշխարհազորի ղեկավարի տեղակալ Միրոսլավ Ռուդենկոյին: ԴԺՀ կառավարության համանախագահւ հայտարարել է այս մարզերում սկսված մարտերի մասին, որոնք սկսել են մայիսի 18-ի առավոտյան:
«Vesti.ua» պարբերականը ներկայացնում է լրագրող Արկադի Բաբչենկոյի տեղեկությունն այն մասին, որ մայիսի 17-18-ին Դոնեցկի մարզում բախումների հետեւանքով ավելի քան հարյուր աշխարհազորհային է զեհվել: «Ողջ գիշեր Սլավյանսկի արվարձանում աղյուսի գործարանում հատուկ ծառայություններն էին աշխատում»,- գրել է Բաբչենկոն ֆեյսբուքյան իր էջում: Զոհերի մասին տեղեկություներ լրագրողը կստանա մարտերի մասնակիցներից մեկից:
ըՈւկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովւ պնդում է, որ զոհվել է մեկ աշխարհազորհային, մեկը վիրավորվել է, ազգային գվարդիայից զոհեր չկան, հաղորդում է «Lenta.ru»-ն: Նրա տեղեկությունների համաձայն՝ ավելի ուշ Սլավյանսկի մոտակայքում հարձակվել են Ազգային գվարդիայի ճամբարի վրա: «Մենք զոհեր չունենք: Հարձակվողներից մեկը զոհվել է, մեկը վիրավորվել է: Նրան բուժօգնություն են ցուցաբերել, այժմ ձերբակալված է»,- գրել է Ավակովը Facebook-ում:
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ մայիսի 17-ի ընթացքում Կրամատորսկում օդանավակայանի շրջանում մարտական գործողություններ են անցկացվել: Աշխարհազորայինները փորձել են մուտք գործել տարածք, բայց հարձակումը չեզոքացվել է:




























