Սլավյանսկի ժողովրդական քաղաքապետ Վյաչեսլավ Պոնոմարյովը հայտարարել է ուկրաինացի ուժայինների հետ բախումների վերսկսման մասին: Նրա խոսքով՝ գրոհը սկսվել է դեռ գիշերը, զոհվել է յոթ զինծառայող: Դաշնայնացման կողմնակիցների շարքում մեկ հոգի ծանր վնասվածքներ է ստացել, աշխարհազորայինների թվում զոհերի մասին տեղեկություններ չկան:

«Քաղաքը սկսել են գնդակոծել երեկ ցերեկը, շարունակել ողջ գիշերվա ընթացքում: Մեր աշխարհազորայինները մարտի են անցել, ոչնչացրել մինչեւ 7 հարձակվողի»,- հայտարարել է Պոնոմարյով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նա  նաեւ հաղորդել է, որ այս պահին ուժայինները փորձում են ներթափանցել Սլավյանսկի խորքերը, կրակում են գաուբիցներից ու ականանետերից:

Մայիսի 18-ի առավոտյան ԴԺՀ աշխարհազորի ղեկավարի տեղակալ Միրոսլավ Ռուդենկոն հաղորդել է, որ Ուկրաինայի ազգային գվարդիայի ստորաբաժանումները Կրամատորսկում եւ Սլավյանսկում հարձակման անցել: Նա նշել է, որ այս պահին լայնածավալ մարտեր են ընթանում: