Հայաստանի գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով:
«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Գիշերը մայրաքաղաքում սպասվում է +11+13, վաղը ցերեկը` +24+26 աստիճան տաքություն:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը` +2+7, ցերեկը` +15+20,
Կոտայքում` գիշերը` +2+7, ցերեկը` +15+20,
Գեղարքունիքում` գիշերը` +2+7, ցերեկը` +15+20,
Լոռիում` գիշերը` +4+9, ցերեկը` +17+22,
Տավուշում` գիշերը` +7+12, ցերեկը` +23+28,
Արագածոտնի լեռներում` գիշերը` +2+7, ցերեկը` +15+20,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +10+13, ցերեկը` +21+25,
Արարատում` գիշերը` +11+14, ցերեկը` +24+28,
Արմավիրում` գիշերը` +11+14, ցերեկը` +24+28,
Վայոց ձորի լեռներում` գիշերը` +2+7, ցերեկը` +15+20,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +11+14, ցերեկը` +24+28,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +8+13, ցերեկը` +24+29,
Սյունիքի նախալեռներում` գիշերը` +3+8, ցերեկը` +16+21,
Լեռնային Ղարաբաղում` +10+14, ցերեկը` +20+25:




























