Գերմանիայի Հեսեն դաշնային հողում, մայիսի 18-ին, տեղի է ունեցել վերջին շաբաթների ընթացքում երկրորդ երկրաշարժը:

4,2 մագնիտուդով երկրաշարժից ամենից շատ տուժել է Նիդեր Բերբախ բնակավայրը, որտեղ տարերային աղետը վնասել է 70 շինություններ:

«Մեր տարածաշրջանի համար դա բավական ուժեղ երկրաշարժ է»,-հայտարարել է երկրաֆիզիկոս Մաթիաս Կրախտը, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով dpa-ն:

Նախնական գնահատականներով՝ երկրաշարժի վնասը կազմել է մոտ 1 մլն եվրո: Մարդկային կորուստների մասին չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ մարտի վերջին 3,2 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել Հեսենի հարավային մասում: