Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ապրիլի 2–ի որոշման համաձայն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են ընկերության շարժական կապի ծածկույթով ապահովված եւ ծածկույթ չունեցող բնակավայրերի ցանկը, ինչպես նաեւ ծածկույթով ապահովված բնակավայրերում կիրառվող համապատասխան տեխնոլոգիաների ու մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը

Տվյալ տեղեկությունները հասանելի են նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր սպասարկման կենտրոններում: