Երեւանում աշխատանքներ պետք է տարվեն հեղեղատար համակարգերը մաքրելու ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, Երեւանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ նշել է փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Եղանակային պայմաններից ելնելով՝ հանձնարարվել է նաեւ նշված աշխատանքները կազմակերպել պարբերաբար եւ խստորեն հետեւել անձրեւընդունիչ համակարգերի անխափան աշխատանքի ապահովմանը:
Մայրաքաղաքում շարունակվող սանմաքրման շրջանակում, ըստ անհրաժեշտության, իրականացվում են նաեւ աղբամանների տեղադրման աշխատանքները: Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ զուգահեռ կատարվում են աղբամանների նորոգման եւ ներկման աշխատանքներ:




























