Երեւանում նախքան բակային տարածքներում նախատեսված ասֆալտապատման հիմնական աշխատանքների մեկնարկը, մեկ անգամ եւս մանրակրկիտ կերպով կգույքագրվեն բոլոր այն բակային տարածքները, երկրորդական ու երրորդական փողոցները, որտեղ առկա են փոսեր եւ կարճ ժամանակում կկազմակերպվի գույքագրված տարածքների փոսալցման ու փոսանորոգման աշխատանքները: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 19-ին, Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:
Բակերի բարեկարգման աշխատանքների հետ կապված էլ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մինչ աշխատանքների մեկնարկը տեղերում նախ փակցնել բարեկարգման նախագծերը, որպեսզի բնակիչները հնարավորություն ունենան ծանոթանալու դրանց ու, ըստ այդմ, ներկայացնելու իրենց առաջարկները, որպեսզի դրանք եւս ընդգրկվեն նախագծերում:




























