«Սեւան-Հրազդանյան ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ վթարավերականգնողական եւ նորոգման աշխատանքների հետ կապված՝ ս. թ. մայիսի 19-ին ժամը 21.00-ից մինչեւ մայիսի 21-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Արզնի-Շամիրամ ջրանցքով իրականացվող ոռոգման ջրի մատակարարումը:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեից: