Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Եվրոպական կրթական տարածքում Հայաստանի ակտիվ դերակատարման, Բոլոնիայի գործընթացի շրջանակում արձանագրած հաջողությունների եւ բուհական կրթության ոլորտի զարգացմանը ցուցաբերած աջակցության համար պարգեւատրվել է Կիպրոսի եվրոպական համալսարանի պատվո շքանշանով:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շքանշանը հանձնել է Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի նախագահ Անդրեաս Օրֆանիդեսը՝ օրերս Երեւանում տեղի ունեցած Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցացիայի տարեկան ժողովի շրջանակում:




























