Opera-ն 2014թ. առաջին եռամսյակի State of the Mobile Web զեկույցն է ներկայացրել, որտեղ նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածքում Android օպերացիոն համակարգի համար մշակված Opera բրաուզերի հայ օգտատերերի թիվը 50 տոկոսով աճել է: Opera Mini-ի օգտատերերի թիվը եւս Հայաստանում աճել է` 5 տոկոսով, իսկ Opera Coast բրաուզերինը` 3 անգամ: Այս մասին տեղեկությունները NEWS.am-ի թղթակցին Opera Software ASA ընկերության մամուլի ծառայությունից են հայտնել:
Հաշվետու ժամանակահատվածում`2013թ. չորրոդ եռամսյակի համեմատությամբ, Android-սարքերի թոփ-տասնյակը գրեթե նույն մոդելի սմարթֆոններն են կազմել: Նորելուկներն ու միաժամանակ հետնապահներն ընդամենը երկուսն են` Samsung GALAXY S4 mini-ին (DS) եւ Samsung GALAXY Core-ը:





























