Աֆղանստանի հյուսիսում գտնվող Սարի-Պուլ նահանգի դպրոցներից մեկը փլուզվել է: Միջադեպի պահին կրթարանում դասընթացներ էին ընթանում, հաղորդում են տեղական իշխանությունները: Ամբողջովին ավերվել է հաստատության կտուրը:

Միջադեպը Սարի-Պուլ քաղաքի ծայրամասերից մեկում է տեղի ունեցել: Կտուրից ցած գտնվող դասարանում տարրական դասարանի 50 աշակերտներ էին գտնվում, հաղորդում է Аfghanistan.ru:

Վթարի արդյունքում 6-ից 7 տարեկան 32 երեխաներ, ինչպես նաեւ դաս վարող ուսուցիչը, բազմաթիվ վնասվածքներ են ստացել: Նրանց բոլորին հիվանդանոց են տեղափոխել: Տուժածներից առնվազն չորսի վիճակը ներկա պահին ծայրահեղ ծանր է գնահատվում: