Բրազիլիայի առնվազն 14  նահանգներում  հազարավոր ոստիկանների մեկօրյա  գործադուլ են սկսել՝ աշխատավարձերը մինչեւ 80% բարձրացնելու պահանջով:  Գործադուլը կվերաբերի  նաեւ Սան Պաուլուին եւ Ռիո դը Ժանեյրոյին, որտեղ կկայանան ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման եւ փակման հանդիպումները:

Իշխանությունները նշում են, որ գործադուլին մասնակցում է միայն քաղաքացիական ոստիկանությունը, որը զբաղվում է քրեական գործերի հետաքննությամբ: Ռազմական ոստիկանությունը, որը հսկում է փողոցները, եւ սահմանները վերահսկող դաշնային ոստիկանությունը հայտնում են, որ ոչ մի բան չեն  նախաձեռնել, հայտնում է BBC-ն:

Բրազիլիայում բողոքի ցույցերի հուժկու ալիքը բռնկվել էր նախորդ տարվա հունիսից: Բնակիչներին վրդովվեցրել են  պետբյուջեից Կոնֆեդերացիայի գավաթի եւ ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման համար կատարվող հսկայական ծախսերը: