Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռազմական օդաչուները պարաշյուտային պատրաստվածության հատուկ դասընթաց են անցնում: NEWS.am-ին ՀՌՕ-ի մամուլի ծառայությունից հայտնեցին, ո ր Ռոստովում անցկացվող միջոցառումներին 30-ից ավելի օդաչու, ղեկապետ եւ բորտտեխնիկ է մասնակցում:
Դասընթացի յուրահատկությունն այն է, որ մասնակիցները պետք է գիշերային թռիչքներ կատարեն 600 - 2000 մետր բարձրությունից՝ ջրի վրա, սահմանափակ տարածքում:
Պարաշյուտային պատրաստվածության հատուկ դասընթացի հաջող յուրացումից հետո օդաչուները ձեռնամուխ կլինեն օդաչուական հնարքների կատարելագործմանը՝ բարձրլեռնային եւ շոգ տեղանքում՝ 4+ սերդի կործանիչներով եւ ժամանակակից Մի-8ԱՄՏՇ, Մի-35 եւ Մի -24 օդանավերով:




























