Հայաստանի խորհրդարանն յսօր՝ մայիսի 21-ին, հավանություն չտվեց ՀՅԴ խմբակցության պատգամավորների ներկայացրած մեծամասնական ընտրակարգից հրաժարվելու մասին օրինագծին: Ներկայացրած փաստաթղթին կողմ է քվեարկել 53, դեմ՝ 66, ձեռնպատ՝ 3 պատգամավոր: Դեմ են քվեարկել միայն ՀՀԿ-ական պատգամավորները, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Արծվիկ Մինասյանի, Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի եւ Արմեն Բաբայանի կողմից ներկայացված օրինագծի բացատրական մասում նշվում է, որ մեծամասնական ընտրակարգը մեխանիզմ է դարձել, որով ԱԺ են մուտք գործում իշխանություններին հավատարիմ մարդիկ՝ օգտագործելով վարչական ու ֆինանսական ռեսուրսներ:

Ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, որ կողմ է 100 տոկոս մեծամասնական ընտրակարգին անցնելուն, սակայն ՀՀԿ-ն մշտապես արգելափակում է նման նախաձեռնությունները: