Հայաստանի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հանձնարարական է իջեցրել նախարարության համակարգում ընդգրկված ‹‹Սեւան›› ազգային պարկ, ‹‹Խոսրովի անտառ›› պետական արգելոց, ‹‹Դիլիջան›› ազգային պարկ, ‹‹Արփի լիճ›› ազգային պարկ, ‹‹Արգելոցապարկային համալիր, ‹‹Զիկատար» բնապահպանական կենտրոն եւ ‹‹Զանգեզուր›› կենսոլորտային համալիր պետական ոչ առեւտրային կազմակերպությունների տնօրեններին՝ ՊՈԱԿ-ների վերահսկողության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների անտառածածկ հատվածներում սանիտարական եւ խնամքի նպատակով ցանկացած հատում դադարեցնելու վերաբերյալ:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախարարության մամուլի ծառայությունից:





























