Հարկավոր է եվրասիական ինտեգրման հետ հակասություններ չունեցող եվրաինտեգրման «ճանապարհային քարտեզ» մշակել: Այս մասին մայիսի 21-ին խորհրադարանում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն է հայտարարել: Նրա համոզմամբ, Հայաստանը պետք է շարունակի կոմպլեմենտարիզմի գաղափարի վրա հիմնված քաղաքականություն վարել: «Արեւմտաեվրոպական արժեքների հիմքում մեր ժողովրդի գիտակցված ընտրությունն է, եւ մենք պետք է շարունակենք այդ գործընթացը», - նկատել է վարչապետը:
Հիշեցնենք` 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանրապետության` Մաքսային Միության մաս կազմելու որոշման մասին էր հայտարարել: Նոյեմբերի վերջին Վիլնյուսում տեղի ունեցած «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովից հետո հայկական կողմը ոչ ի վնաս ՄՄ-ի եւ Եվրասիական միության հետ մերձեցման ԵՄ-ին ինտեգրումը շարունակելու անհրաժեշտության մասին էր հայտարարել:




























