Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը հանգեցրեց երկրում եվրոպական որոշ ծրագրերի սառեցմանը: Այս մասին մայիսի 21-ին, «Եվրամիության ընդլայնման 10-րդ տարեդարձ» վերտառությամբ հասարակական քննարկումների ժամանակ հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:
Այնուամենայնիվ, ըստ նրա, քաղաքացիական հասարակությանն աջակցող ծրագրերը կամ Հայաստանին ուղղակի ֆինանսավորման ծրագրերը, հակառակը, ընդլայնվում են, օրինակ, ինչպես արդարադատության համակարգի, գյուղատնտեսության աջակցությունը եւ այլն:
Հիշեցնենք, որ Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր 2013թ.-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների հիման վրա: Մինչեւ 2014թ. հունիսի 1-ը նախատեսվում է ՄՄ-ին Հայաստանի միացման բոլոր փաստաթղթերի ստորագրում:




























