Ներկայումս Ռուսաստանի տարածքում կարող են շուրջ 4 մլն անօրինական ներգաղթյալներ գտնվել: Այս մասին երկրի Պետդումայում դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին է հայտարարել:

Նրա խոսքով, այս պահի դրությամբ ՌԴ-ում շուրջ 11 մլն օտարկերկրյա քաղաքացիներ կան, որոնց մեծ մասը աշխատանքային գործունեություն ծավալելու համար է եկել: Նրանցից գրեթե 3,7 միլիոնը անօրինական հիմքով են երկրի տարածքում մնում, զեկուցել է Ռոմոդանովսկին:

«Այդ մարդկանց 40 տոկոսը 17-29 տարեկան երիտասարդներ են, որոնք վատ են տիրապետում ռուսերեն լեզվին եւ դժվարությամբ են ռուսական հասարակությանը ադապտացվում», - նկատել է ծառայության ղեկավարը:

Նրա խոսքով, Ռուսաստանում գտնվող օտարկերկրացիների 75 տոկոսը ԱՊՀ երկրներից են: