Միայն 2013-14թթ. ընթացքում արտասահմանյան անձնագիր են ստացել Ռուսաստանի 73 հազար 545 քաղաքացիներ: Այս տվյալը ՌԴ Պետդումայում դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին է բերել` հավելելով, որ «Ղրիմի տարածքից բեռնված տվյալները հիշյալ հաշվարկի մեջ չեն մտնում»:

Նախօրեին երկրի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ նոր օրինագիծ էր ընդունել, որով քրեական պատասխանատվություն է ենթադրվում այն անձանց համար, ովքեր հրաժարվում են դաշնային միգրացիոն ծառայությանը երկքաղաքացիություն ունենալու վերաբերյալ տվյալներ տրամադրել: