Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն արդեն երկու օր գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի փոխտնօրեն, առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:
«Երեկ է ընդունվել մեզ մոտ, այս պահին գտնվում է նյարդաբանական բաժանմունքում: Այս պահին լուրջ խնդիր հայտնաբերված չէ: Ամեն դեպքում ինքնակամ է եկել հիվանդանոց»,- ասաց նա:
Նշենք, որ քանի օր է՝ ըմբշամարտի հավաքականը Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք է անցկացնում:



























