«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մեր թղթակցի ֆոտոխցիկը արձանագրել է ՀՀ մայրաքաղաք Երեւանի փողոցներով անարգել երթեւեկող առանց պետհամարանիշների մի «Բենթլի», որը ուղեկցում էին վրացական համարներով երկու ջիփեր։ Քանի որ մեքենան պետհամարանիշներ չուներ, այդպես էլ չկարողացանք պարզել, թե ում է այն պատկանում։ Եթե ՀՀ շարքային քաղաքացին իր չխկլիկ «Ջորիով» առանց պետհամարանիշների դուրս գա Երեւանի փողոցներ, դժվար թե կարողանա նույնիսկ մի 5 րոպե երթեւեկել առանց ճանապարհային ոստիկանությանը հանդիպելու։ «Ջորին» անմիջապես կտեղափոխվի տուգանային հրապարակ, «Ջորիի» տերն էլ հսկայական տուգանքների տակ կընկնի։ Իսկ «Բենթլիների» համար նման կարգ, փաստորեն, չի գործում՝ «Բենթլիները» կարող են քաղաքում ֆռֆռալ նաեւ առանց պետհամարանիշների»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























