Եկատերինբուրգում  ձերբակալել են Լեհաստանի Behemoth մետալ-խմբի անդամներին՝ վիզային ռեժիմը խախտելու համար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԴՄԾ մամուլի ծառայությունը:

ԴՄԾ  աշխատակիցները խմբի անդամներին ձերբակալել են հանդերձարանում:

 «Behemoth խումբը միայն գործնական վիզա է ունեցել, իսկ համերգների համար պետք է նաեւ մշակութային վիզա ունենային», — հստակեցրել են գերատեսչությունում:

Եկատերինբուրգում մայիսի 22-ին դատարանը որոշում կկայացնի արտիստներին արտաքսելու վերաբերյալ:

Նշենք, Խաբարովսկում նրանց համերգը չէր կայացել ուղղափառ ակտիվիստների պատճառով, որոնք իշխանություններին բողոքել էին ընդդեմ խմբի գործածած հակաքրիստոնեական խորհրդանիշների:

Եկատերինբուրգի բնակիչները ցանցում դժգոհում են ԴՄԾ-ի գործողություններից եւ միջադեպի բարեհաջող ավարտի հույս հայտնում: