Մադրիդում 35 տարում առաջին անգամ չի կայացել ցլամարտը: Պատճառն այն է, որ ցուլերը վնասվածք են հասցրել միանգամից երեք ցլամարտիկի:

 Առավել լուրջ վնասվածքներ է ստացել Դավիթ Մորան. Ցուլը կոտոշը խրել է նրա ոտքի մեջ: Մորայի վիճակը ծանր է, հայտնում է BBC-ի մամուլի ծառայությունը:

Ամեն տարի Իսպանիայում շուրջ երկու հազար նմանատիպ մարտեր են կայանում: Ցլամարտի քննադատները այդ մարզաձեւը բարբարոսական են անվանում:

Այնուամենայնիվ, այն ունի նաեւ հավատարիմ երկրպագուներ, որոնց բանակից է նաեւ երկրի գործող վարչապետ Մարիանո Ռախոյը: Ըստ ցլամարտի ջատագովների՝ դա հնագույն արվեստ է, որը ազգային պատմության մեջ խոր արմատներ ունի: