Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի 90-ամյակի առթիվ:

Շնորհավորականո ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ Շառլ,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք մեծ արվեստագետ եք, մեծ հայ եւ մեծ մարդ: Յուրաքանչյուր հանդիպումը Ձեզ հետ մեզ համար տոն է: Մենք հպարտ ենք, որ Ձեր ժամանակակիցն ենք եւ վայելում ենք Ձեր ներկայությունը, Ձեր երգն ու խոսքը:

Խորապես տպավորված եմ Երեւանում կայացած Ձեր հոբելյանական մեծաշուք համերգից:

Կրկին շնորհավորելով փառավոր հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ՝ աշխարհի ամենահռչակավոր հային, առողջություն, նորանոր հաջողություններ ստեղծագործական կյանքում եւ հասարակական ու քաղաքական գործունեության մեջ»: