Իսրայելում աջ հոսանքի հրեա որոշ ակտիվիստներ դատական արգելող կարգադրություններ են ստացել՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցին ընդառաջ: Իսրայելի ոստիկանության հաղորդմամբ՝ պատճառն այն է, որ ակտիվիստները կարող են փորձել ինչ-որ կերպ խոչընդոտել պապի այցը, որը սկսվելու է մայիսի 25-ին:
Դատական արգելքները հիմնված են Շին-Բեթ հատուկ ծառայության տվյալների վրա, որը զբաղվում է հետախուզությամբ եւ ահաբեկչության դեմ պայքարով, հայտնել են ոստիկանությունից, գրում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով BBC-ն:
Հրամանները կգործեն չորս օր: Իրավապահները նաեւ խստացրել են հսկողությունը քրիստոնեական սրբավայրերում՝ վանդալների մի շարք հարձակումներից հետո, ովքեր, ըստ ոստիկանության, հրեա ծայրահեղականներ են եղել:





























