Կիեւում կայացել է  ժողովրդական պատգամավոր, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի հանդիպումը ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներ Խոսե Մարտինեսը, Կատարինա Վենցելը եւ Աննա Շեւչենկոն, հայտնում է  AnalitikaUA.net-ը:

Հանդիպմանը հատուկ ուշադրություն են դարձրել  հասարակա-քաղաքական ներկա իրավիճակին, քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ հայկական սփյուռքի, ազգային փոքրամասնությունների եւ մարդու իրավունքների թեմայով:

Վիլեն Շատվորյանը նշել է, որ Ուկրաինայի հայերը ինտեգրման բարձր մակարդակի շնորհիվ ակտիվ մասնակցում են երկրի հասարակական կյանքին, ինչպես նաեւ ներգրավված են քաղաքական եւ պետական գրեթե բոլոր ոլորտներում:

Նա նաեւ հանգամանորեն ներկայացրել է Ուկրաինայի հայերի միության գործունեությունը:

Հիշեցնենք, 2014թ. մարտի 21-ին ԵԱՀԿ մշտական խորհուրդը հավանություն էր տվել Ուկրաինա  ԵԱՀԿ դիտորդական առաքելություն ուղարկելուն: